Մայիս 15, 2022 19:24 Asia/Tehran
  • Ովքե՞ր են լինելու սահմանազատման հարցով ՀՀ-ի հանձնաժողովում, ե՞րբ է լինելու առաջին հանդիպումը․ ԱԳՆ-ն չի մանրամասնում

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում, ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, կողմերը որոշ պայմանավորվածություններ էին ձեռք բերել։ Նույն օրը հարցում է ուղարկվել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին։

1․ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով: Ըստ ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարության՝ կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հանձնաժողովի ձեւավորումն ավարտվել է, եւ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականացվի նախատեսված ժամկետներում՝ մինչեւ ապրիլի վերջ։

2․ Խնդրում ենք հնարավորության դեպքում մանրամասնել՝ ի՞նչ կառուցվածք է ունենալու հանձնաժողովը, ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայաստանը ներկայացնող հանձնաժողովի կազմում։

3․ Ըստ ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարության՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Ի՞նչ ձեւաչափով է կայանալու այդ հանդիպումը՝ ԱԳ նախարարների՞, թե այլ մակարդակով։

4․  Հայտնի՞ է, թե երբ եւ որտեղ կկայանա հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ-ից հարցմանը պատասխանել են մայիսի 12-ին՝ հայտնելով․ «Հրապարակայնացման ենթակա տեղեկատվությունը պատշաճ ժամկետներում տրամադրվում է հանրությանը»։

news.am

 

 

Պիտակ