Մայիս 21, 2022 09:22 Asia/Tehran
  • Երեւանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է Փաշինյանի կառավարությանն աջակցելու մասին

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը, ֆեյսբուքյան էջում արած գրառման մեջ անդրադառնալով Երևանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ևՆիկոլ Փաշինյանի հանդիպմանը, գրել է. «ԱՄՆ դեսպանը Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների թիվ մեկ աջակիցն է»:

Էլբակյանը գրել է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, մի կողմ թողնելով դիվանագիտական սեթևեթանքը, այսօր վերջնականապես հաստատել է իմ և գործընկերներիս պնդումները, որ կապիտուլյացիոն իշխանությունների թիվ մեկ աջակիցն ու նրանց գործունեության շահառուն ՌԴ-ի դեմ կենաց-մահու պայքար մղող արևմտյան նեոգաղութատիրությունն է։»:

Ավելի վաղ, Հայաստանում ԱՄն դեսպանը հայտարարել էր. «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:

 

  https://livenews.am/press/2022/173353/18/19/32/?fbclid=IwAR0W1foLa_mJvpxLKaXZHljzHqk0Qxqc9Lm9rcuFhT5Ub0E_LkKx