Մայիս 21, 2022 13:06 Asia/Tehran
  • Հայ դատի հանձնախումբը Ջո Բայդենից խնդրել է հետ կանչել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Հայ դատի հանձնախումբը Ջո Բայդենից խնդրել է հետ կանչելՀՀ-ում ԱՄՆ դեսպանին:

Հանձնախումբը նշում է, որ դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում Լին Թրեյսին «վատ ցուցանիշներ է գրանցել, որոնց թվում են՝ ԱՄՆ-ի կողմից արցախցի փախստականներին շոշափելի օգնության բացակայությունը, հայաստանյան քաղաքական ուժերի նկատմամբ ֆավորիտիզմը, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային դիրքերի հետագա բարդացումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ապօրինի ձերբակալությանը, դաժան վերաբերմունքին և սպանությանը ողջամտորեն արձագանքելու անկարողությունը»։

«Հայ դատը ցանկանում է, որ Հայաստանում ԱՄՆ յուրաքանչյուր դեսպան հաջողի»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը:

Նա հավելել է. «Կոչ ենք անում Բայդենի կառավարությանը ավելի ամուր հիմքերի վրա վերականգնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ Երեւանում նոր դեսպան նշանակելով»։