Հակահայկական է խոսել սահմանազատման մասին, երբ ադրբեջանական զորքերը ՀՀ-ում են․ Սաղաթելյան
Մայիս 26, 2022 20:18 Asia/Tehran
ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների մասին։
«Հակահայկական է խոսել սահմանազատման մասին, երբ ադրբեջանական զորքերը ՀՀ-ում են, խոսել Արցախի հայության շահերի մասին, երբ խոսք չի եղել կարգավիճակի մասին», - ասաց նա։
Նրա խոսքով՝ իշխանությունների մոտեցման պատճառով ադրբեջանական զորքերը ոչ միայն չեն հեռանում ՀՀ ինքնիշխան տարածքից, այլև ՀՀ-ն տարածքներ է կորցնում։
Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունները վախեցած են ընդդիմության գործողություններից, և ուշ չէ այն օրը, երբ ընդդիմությունը կշրջապատի կառավարության ու ԱԺ շենքերը։
armeniasputnik.am