Մայիս 28, 2022 18:06 Asia/Tehran
  • Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ կա վիրավոր

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

NEWS.am

Պիտակ