Մայիս 28, 2022 19:04 Asia/Tehran
  • Հայաստանը շահագրգիռ է  Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի  կնքմամբ

ՀՀ վարչապետը հայտարարել է,որ Հայաստանը շահագրգիռ է Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքմամբ։

Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, Նիկոլ Փաշինյանն ասել է.«Միջազգային համագործակցության շրջանակում կարևորվում է երրորդ երկրների  հետ տնտեսական հարաբերությունների ու համագործակցության շղթաների կառուցման անհրաժեշտությունը»:

«Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տալիս իրանական շուկայի գրավչությունը և համագործակցության հետագա խորացման հեռանկարները»,ասել է Փաշինյանը: 

Նա հավելել է.«Հարկ է նշել նաև համաշխարհային տնտեսության՝ վերջին ամիսներին աննախադեպ ծավալներ և խորություն ստացած մարտահրավերների ռիսկերը նվազագույնի հասցնելու մեխանիզմների մշակման կարևորությունը»:

ԵԱՏՄ-ի անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը: Միության բնակչության թիվը կազմում է ավելի քան 190 միլիոն մարդ: 

Պիտակ