Հունիս 24, 2022 19:10 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն է համարում Ադրբեջանի մարտական դիրքերի ուղղությամբ կրակի մասին այդ երկրի ՊՆ հայտարարությունը

ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն է համարում Ադրբեջանի մարտական դիրքերի ուղղությամբ կրակի մասին այդ երկրի ՊՆ հայտարարությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, հայտարարելով, թե հունիսի 24-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

armenpress.am