Հունիս 25, 2022 16:58 Asia/Tehran
  • Թուրքիան Flyone Armenia-ին իր երկրի տարածքով դեպի Լիբանան չվերթերի հնարավորություն չի տրամադրել․ չվերթեր են չեղարկվել

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։

 Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան – Բեյրութ – Երևան երթուղով չվերթերը: Նշենք, որ Երևան – Ստամբուլ – Երևան, Երևան – Փարիզ – Երևան և Երևան – Լիոն – Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։

Այս մասին հայտնում են Flyone Armenia ընկերությունից։

Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները:

araratnews.am

Պիտակ