Հունիս 30, 2022 16:55 Asia/Tehran
  • Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում որոշ տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ

Կառավարության որոշմամբ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր շրջանակներում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Սիսիան-Քաջարան նոր հատվածի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները կճանաչվեն հանրության գերակա շահ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 30-ի Կառավարության նիստի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ դրանով, ըստ էության,   նախատեսվում է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար անհրաժեշտ շինհրապարակի ազատում: «Այդ ճանապարհն անցնում է այնպիսի տեղերով, որտեղ մասնավոր հողակտորներ կան: Մենք հիմա գերակա շահ ենք ճանաչում, որպեսզի քաղաքացիներից գնենք այդ հողակտորները և տրամադրենք Հյուսիս-հարավի կառուցման համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Պիտակ