Հուլիս 01, 2022 13:05 Asia/Tehran
  • Իշխան Սաղաթելյանը և Վահե Հակոբյանը հեռացվեցին ԱԺ-ում իրենց զբաղեցրած պաշտոններից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից։

Փակ գաղտնի քվեարկությամբ նրան պաշտոնից հեռացնելուն կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0 պատգամավոր։

Նշենք, որ Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր։

Ըստ նրանց՝ Իշխան Սաղաթելյանը պարբերաբար բացակայել է ԱԺ նիստերից, հրահրել է բախումներ, օգտագործել է ատելության խոսք, վիրավորել հանրության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն էլ հեռացվեց Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Փակ գաղտնի քվեարկությամբ նրան պաշտոնից հեռացնելուն կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0 պատգամավոր։

Նշենք, որ Հակոբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր։

Վահե Հակոբյանը ԱԺ 8-րդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին. հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ։

ԱԺ արտահերթ նիստ է գումարել։

Օրակարգում են «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ, նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերը:

Նախագծերը ներկայացնելուց հետո պատգամավորները գնացին փակ գաղտնի քվեարկության։

tert,am

Պիտակ