Հուլիս 02, 2022 13:16 Asia/Tehran
  • Ընդդիմության հաջորդ հանրահավաքը կկայանա հուլիսի 8-ին, մինչ այդ երթ է նախատեսված

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկայացրեց առաջիկա միջոցառումները։

«Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, երթ ենք նախատեսում ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների»,- ասաց նա։

Իսկ հուլիսի 8-ին` ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք կանցկացվի։

«Այդ ընթացքում՝ մյուս շաբաթվա մեջ, կրկին տեղի կունենան ակցիաներ, մենք կշարունակենք մեր կազմակերպչական և մյուս աշխատանքները»,- նշեց Սաղաթելյանը։

armeniasputnik.am

Պիտակ