Հուլիս 04, 2022 22:29 Asia/Tehran
  • Մեծ ծրագրեր. Քերոբյանը «Իննոպրոմ–2022»–ին Միշուստինին է ներկայացրել հայկական տաղավարը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է համատեղ նախագծեր իրականացնի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ։

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկած «Իննոպրոմ –2022 » միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին է ներկայացրել ազգային տաղավարը, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Ցուցափեղկում մեր երկիրը ներկայացված է «Armenia is a smart hub» խորագրի ներքո։ Ցուցահանդեսը ցույց է տալիս, թե ինչպես կարող է Արևելքի և Արևմուտքի միջև տնտեսական և մշակութային կամուրջ հանդիսացող Հայաստանը լուծում տալ ներկայիս համաշխարհային մարտահրավերներին։

Հայաստանը նախատեսում է Գյումրի քաղաքում ցամաքային հանգույց կառուցել, որը կդառնա միջազգային առևտրի խոշոր հանգույցի մի մասը: Այնտեղ կիրականացվի ապրանքների վերամշակում և պահպանում, ինչպես նաև մաքսային հսկողություն։ Միշուստինին ցույց են տվել այդ նախագիծը։

Տաղավարում են երկրում մշակված էլեկտրական սարքավորումներ՝ տեսախցիկներ, նոթբուքեր, համակարգիչներ, սերվերներ և շատ ավելին։

Բացի այդ, Հայաստանի ամենամեծ ոսկերչական գործարանը՝ «Գնոմոնը», ներկայացրել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված զարդեր։

Ավելի վաղ ցուցահանդեսի ժամանակ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ Ռուսաստանին անհրաժեշտ է համատեղ նախագծեր իրականացնել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ։

armeniasputnik.am

Պիտակ