Օգոստոս 07, 2022 18:37 Asia/Tehran
  • Սոթքի հատվածում ադրբեջանցու արձակած կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Նվեր Գեւորգյանը

Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում ադրբեջանցու արձակած կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ժամկետաին զինծառայող Նվեր Գեւորգյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց զինծառայողի հորաքույրը` «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը:

«Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից է Նվերը վիրավորում ստացել, նրան անմիջապես տարել են Վարդենիսի հոսպիտալ, այնտեղից էլ ռեամոբիլով տեղափոխվել է Երեւան: Վիրավորում ստացել է նստատեղի հատվածում, գնդակը նստատեղից մտել է, աճուիկից դուրս է եկել, սակայն արյունահոսություն չի եղել: Նվերը 1.5 տարվա ժամկետային զինծառայող է, զորացրվելու է փետրվարին»,- ասաց նա:

Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն տարածեցին դեպքի կապակցությամբ:

«Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.): Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասվում է հաղորդագրությունում:

https://news.am/arm/news/715222.html