Օգոստոս 08, 2022 19:12 Asia/Tehran
  • Չավուշօղլուն որոշել է Հայաստանին «զգուշացնել» «հետագա սադրանքների անթույլատրելիության» մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն որոշել է «նախազգուշացնել» Հայաստանին «հետագա սադրանքների անթույլատրելիության» մասին։

«Մենք մեկ անգամ եւս նախազգուշացնում ենք Հայաստանին, որպեսզի չմասնակցի նոր սադրանքների»,- ասել  է նա՝ ելույթ ունենալով Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովում։

«Մենք կասկածի տակ ենք դրել  «սառեցված հակամարտություն» տերմինը՝ հիշեցնելով, որ սառույցների հալվելը նշանակում է հակամարտություն ցանկացած պահի»,- նշել է նա։

Չավուշօղլուն հավաստիացրել է, որ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո Թուրքիան «դիմել է տարածաշրջանային խաղաղության ջանքերի»։ «Այսպիսով, մենք այսօր խոսում ենք տարածաշրջանային խաղաղության եւ համագործակցության, այլ ոչ թե օկուպացված հողերի, տեղահանված անձանց, փախստական միգրանտների եւ հակամարտության մասին։ Անկարան շարունակում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման, համագործակցության մթնոլորտի ձեւավորման ջանքերը։ Մենք նորից նախազգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին»,- ասել է նա։

news.am

Պիտակ