Օգոստոս 10, 2022 17:16 Asia/Tehran
  •  Օգոստոսի 23-ից սկսում ենք նոր «Անկախության շարժում», որը կավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Փաշինյանի հեռացմամբ. Էդգար Ղազարյան

«Մեր երկիրը հայտնվել է աղետալի վիճակում, ինչը ենթադրում է, որ պետք է իրականացվեն հրատապ գործողություններ՝ մեր պետության վերջնական կործանումը կանխելու համար»,-Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

Նա հայտնեց, որ մեր հայրենիքի մի շարք բնակավայրերի բնակիչներ կանգնած են տեղահանման վտանգի առաջ:

«Բայց պատմության մեջ այն բացառիկ տեղահանում է, քանի որ ստացվում է՝ խաղաղ պայմաններում Հայաստանի իշխանությունների կողմից հայ մարդիկ տեղահանվում են իրենց բնակավայրերից: Մինչև այս մենք գիտեինք, որ հայերը տեղահանվում են թուրքերի կողմից, հիմա նրանք տեղահանվում է ՀՀ իշխանությունների կողմից, որն արվում է առանց որևէ  թղթի, պայմանակգրի և իրավական ակտի»,-հայտարարեց Ղազարյանը և հավելեց. «Մի չճանաչված պետության ճանաչված նախարար, որը ճանաչված է քրեական գործերով իրեն ներկայացված բազմաթիվ մեղադրանքներով, գնում է հայկական բնակավայրեր և մարդկանց ասում է՝ մինչև օգոստոսի 25-ը դուրս եկեք ձեր տներից»:

Բանախոսը նկատեց, որ եթե այն արվում է նոյեբերի 9-ի հայտարարության հիման վրա, ապա այնտեղ ճիշտ հակառակն է գրված՝ դրանով Ադրբեջանը պարտավորություն ունի ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը, իսկ ռուսական խաղաղապահները պետք է երաշխավորեն այդ անվտանգությունը, որը միակ իրավական կարգավորումն է:

Էդգար Ղազարյանը քաղաքացիներին կոչ արեց սկսել նոր շարժում՝ «Անկախության շարջում» անվանումով, որը պետք է սկսվի 2022 թվականի օգոստոսի 23-ից՝ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման օրվանից և  ավարտվի սեպտեմեբրի 21-ին՝ Հայաստանի անկախության ընդունման օրը:

«Ամենաուշը սեպեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի ՀՀ վարչապետ»,-հայտարարեց քաղաքական գործիչը:

Էդգար Ղազարյանը, ցույց տալով ՀՀ Անկախության հռչակագիրը, որը պետությա հիմնադիր անփոփոխելի փաստաթուղթ է, հայտնեց, որ հռչակագրով ՀՀ-ն ստեղծվել է որպեսզի Արցախը միավորվի նրա հետ, և որևէ քաղաքացի՝ լինի Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Քոչարայանը, Վիգեն Խաչատրյանը, Գուրգեն Արսենյանը, թե Խաչատուր Սուքիասյանը, եթե միտք են արտահայտում, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի ակզմում, ապա նման անձինք ՀՀ-ում չպետք է բարձր պաշտոններ զբաղեցնեն:

Ղազարյանը նկատեց, որ Անկախության հռչակագիրը հղում է անում ՀՀ ԳԽ-ի և ԼՂ Ազգային խորհրդի 1989 թվականի համատեղ որոշմանը, որը նախատասում է Արցախի միավորումը Հայաստանի հետ:

Նա ընթերցեց Նիկոլ Փաշինյանի մի քանի արտահայտությունները՝ վարչապտությունը ստանձնելու պահին և փաստեց, որ վերջինս չի պահպանել ո՛չ Արցախին և ո՛չ էլ Հայաստանին տված խոստումները և ուրանում է նաև Հայոց ցեղասպանությունը:

Էդգար Ղազարյանը ԳԽ առաջին կազմի պատգամավորներին և քաղաքացիներին կոչ արեց 2022 թվականի օգոստոսի 23-ին հավաքվեն Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող կառավարության նիստերի մեծ դահլիճում, որտեղ 32 տարի առաջ ընդունվել է Անկախության հռչակագիրը: Նա հիշեցրեց, որ Անկախության հռչակագիրը ընդունողներն են եղել ՀՀ երեք նախագահները,  Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և այլ հայտնի մարդիկ:

panorama.am

Պիտակ