Օգոստոս 12, 2022 19:27 Asia/Tehran
  • Սյունիք այցելելիս պետք չէ ադրբեջանական  «պոստերով» անցնել. Առուշ Առուշանյան

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այս պահին հինգ թաղամասի փողոցներ են կառուցվում, ներառյալ՝ հին կենտրոնը: Տեղեկությունը Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց համայնքապետ Առուշ Առուշանյանը:

Նշենք, որ Գորիս քաղաքում այսօր շահագործման հանձնվեց Գորիսի վերակառուցված Արտաշեսյան փողոցը և կից խաղահրապարակը:

«Ինչո՞ւ է այս թաղամասն ընտրվել՝ որովհետև երբեք չի եղել ասֆալտապատ ու բարեկարգ: Բացի այդ, Գորիսում հյուրատների բիզնեսը լավ է աշխատում։ Կարծում եմ, որ կան բնակարաններ, որոնք բնակեցված չեն, մարդիկ հյուրատներ կսարքեն, նոր տնտեսական հնարավորություն կստեղծվի»,- ասաց նա:

Առուշանյանը անդրադարձավ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ պասիվացել է տուրիստական ավտոբուսների հոսքը դեպի Սյունիք։

«Մեր հասարակության մոտ կա թյուրըմբռնում, որ Գորիս կամ առհասարակ Սյունիք այցելելու համար պատադիր պետք է ադրբեջանական  «պոստերով» անցնեն, այդպիսի բան չկա: Ես բոլորին հրավիրում եմ, այստեղ անվտանգ է, այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան Հայաստանի այլ մարզերում»,- ասաց նա:

Նրա խոսքով` այս պահին մոտ երկու միլիարդ դրամի կապիտալ շինարարական աշխատանքներ են ընթանում:

armeniasputnik.am

Պիտակ