Օգոստոս 14, 2022 19:22 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։

Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությոնը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։

armeniasputnik.am

Պիտակ