Օգոստոս 14, 2022 20:37 Asia/Tehran
  • «Սուրմալուի» պայթյունից հետո 20 քաղաքացու են փնտրում, տուժածների թիվը հասել է 60-ի

Այս պահին «Սուրմալուում» 20 քաղաքացու են փնտրում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Ահազանգ ունենք, որ 20 անձի փնտրում են իրենց հարազատները»,֊ասաց Կոստանյանը։

Միաժամանակ, «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանն էլ հայտնում է, որ ԲԿ ընդունված 5-ամյա աղջնակը դուրս է գրվել հիվանդանոցից։

Իսկ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Նշվում է, որ կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում:

ԱՆ-ից հայտնում են նաև, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է:

Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որին հրդեհ է հաջորդել։

armeniasputnik.am

Պիտակ