Օգոստոս 15, 2022 20:42 Asia/Tehran
  • Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը միացել է «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքների վերացման աշխատանքին

Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շարունակում է ուշադրությամբ հետեւել Հայաստանի ԱԻՆ աշխատակիցների անձնուրաց աշխատանքին՝ ուղղված «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների վերացմանը։

«Այս աշխատանքին առաջին իսկ րոպեներից միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, ինչը մեր երկրների միջեւ եղբայրական բնույթի հարաբերությունների եւս մեկ օրինակ է։ Կենտրոնը տրամադրել է փրկարարական սարքավորումներ եւ տեխնիկա։ Հատուկ տեխնիկական միջոցները թույլ են տվել գնահատել ավերածությունների չափը եւ հայտնաբերել հրդեհի օջախները։ Տեղում է նաեւ վթարային-փրկարարական ավտոմեքենան՝ հագեցած հիդրոփրկարարական սարքավորումների հավաքածուով։

Նախօրեի գիշերը Կենտրոնի աշխատակիցներն ԱԻՆ-ի հետ տեղադրել են նաեւ լուսային սարքեր, որոնց շնորհիվ հնարավոր է եղել գիշերը շարունակել փլատակների մաքրումը եւ տուժածների որոնումը։

Դեսպանությունը դիմումներ է ստանում ռուսաստանյան բժշկական հաստատություններից։ Մասնավորապես, Նիժնի Նովգորոդի պետական բժշկական ակադեմիան եւ Մերձվոլգյան հետազոտական բժշկական համալսարանը պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել հայ բարեկամներին»,- նշվում է Facebook-ում ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ։

news.am

Պիտակ