Օգոստոս 16, 2022 07:55 Asia/Tehran
  • Հայաստանում Իրանի դեսպանություն. Իրանի 6 անհետ կորած քաղաքացիները գտնվում են Վրաստանում

Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ Իրանի 6 քաղաքացիներ, որոնց անունները նշվում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորածների թվում, գտնվում են Վրաստանում:

Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած  հրդեհի հետևանքով, այս պահի դրությամբ կա առնվազն 10 զոհ, 60 վիրավոր, ավելի քան 16 մարդ անհետ կորած է:

Ավելի վաղ, հայկական մամուլում շրջանառվել էին լուրեր, թե անհետ կորածների թվում կա ԻԻՀ 6 քաղաքացի:

Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտարարել է «Վերոնաշյալ քաղաքացիները Հայաստանում են եղել որպես ճանապարհորդ, և դեպի Վրաստան մեկնելիս, ճանապարհին ինտերնետ հասանելիության բացակայության պատճառով, կիրակի առավոտից ընտանիքների հետ կապի մեջ չեն եղել և հարազատներին չեն հայտնել Վրաստան իրենց մեկնելու ճշգրիտ ժամի մասին»։

Դեսպանատունը հայտնել է, որ տեղեկություններ և լուսանկարներ են ստացվել Վրաստանում վերոնաշյալ անձանց ներկայության մասին:

Իրանը ցավակցություն էր  հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  զոհերի կապակցությամբ։