Օգոստոս 16, 2022 13:26 Asia/Tehran
  • Ահազանգ է ստացվել մետրոյի բոլոր կայարաններում պայթուցիկների տեղադրման մասին. ուղևորափոխադրումը դադարեցված է

Օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված, հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի Տաթև Խաչատրյանը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը», - նշվում է հաղորդագրության մեջ:Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:

arka.am