Օգոստոս 16, 2022 20:43 Asia/Tehran
  • Հայտնի չէ՝ ռումբերի մասին ահազանգերը որ երկրից են արվում, եւ ահազանգողներն օտարերկրացիներ են, թե՝ ոչ․ ԱԻՆ խոսնակ

Մետրոպոլիտենում եւ այլ հասարակական վայրերում ռումբերի կեղծ ահազանգերի մասին տեղեկությունները ստացվում են հիմնականում էլեկտրոնային նամակների միջոցով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Վերջին շրջանում այդ նամակները հիմնականում ստացվում էին քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին։ Այսօրվա նամակն ուղղված է եղել ԱԻՆ քարտուղարությանը։ Չկա տեղեկատվություն, թե ահազանգերը որ երկրից են արվում, եւ ահազանգողներն օտարերկրացիներ են, թե՝ ոչ»,- նշել է նա։

news.am

Պիտակ