Սեպտեմբեր 12, 2022 13:08 Asia/Tehran
  • Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի է ունեցել Իրանի Թավրիզ քաղաքի նկարների ցուցահանդես

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռքբերել՝ խորացնել հարաբերությունները տարբեր ուղղություններով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պայմանավորվածությունների շրջանակում հայ- իրանական դիվանագիտական հարաբերությունների 30- ամյակի, ինչպես նաեւ՝ երկու երկրների մշակութային կապերի հաստատման ծրագրի շրջանակներում նախօրեին ՀՀ Կոտայքի մարզպետարանի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան սերտ համագործակցությամբ Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի է ունեցել Իրանի Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքի նկարների ցուցահանդես։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային եւ նրա գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ներկայացուցիչները, մարզային ենթակայության դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

 

armenpress.am

Պիտակ