Սեպտեմբեր 15, 2022 18:18 Asia/Tehran
  •  Վրաստանի նախագահը վտանգավոր էսկալացիա է որակել իրավիճակը հայ- ադրբեջանական սահմանին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի առնչությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ նշելով, որ ափսոսում է Վրաստանի երկու հարևան և բարեկամ երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վտանգավոր էսկալացիայի համար: «Խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և ավելի անկախ տարածաշրջան, որից կախված է մեր բնակչության ապագան»,- գրել է Զուրաբիշվիլին:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակելի տները: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

armenpress.am

Պիտակ