Սեպտեմբեր 26, 2022 19:32 Asia/Tehran
  • Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժություններին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՀՀ ՊՆ-ին։

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈւ առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունից»,- ասված է հայտարարությունում։

Պիտակ