Սեպտեմբեր 26, 2022 22:32 Asia/Tehran
  • Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայի կառավարության սեպտեմբերի 26-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարց:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yenisafak.com-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված են  երկրի տնտեսական զարգացումներին, Թուրքիայի արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտներին, Թուրքիա-Հունաստան հարաբերություններում առկա լարված իրավիճակին, ռուս-ուկրաինական հարաբերություններին և նրանց միջև ընթացող ռազմական գործողություններին, Թուրքիայի կողմից իր սահմաններից դուրս իրականացվող ռազմական գործողություններին, ինչպես նաև Իսրայելի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Օրակարգի համաձայն՝ Էրդողանը նիստի ավարտին ուղերձով կդիմի Թուրքիայի հանրությանը:

armenpress.am

Պիտակ