Սեպտեմբեր 26, 2022 22:47 Asia/Tehran
  • Իրանի հնարավորություններն ու քաղաքական դիրքորոշումը ՀՀ հարցում համընկնում են

Ե՛վ ռազմատեխնիկական, ե՛ւ մարտավարական տեսակետից, եւ՛ լիբանանյան, եւ՛ պաղեստինյան հարցերում, եւ՛ Սիրիայում, եւ՛ Իրաքում Իրանը բարձրացել է ՆԱՏՕ-ի երկրների մակարդակին։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Նվեր Դավթյանը։

Նա նշեց, որ այս առումով իրանական բանակը բավական հաջող փորձ է ձեռք բերել, մասնավորապես, Սիրիայում։ Իրանի զինված ուժերի զարգացումը շարունակվում է՝ ստեղծվում են արեւմտյան մոդելների նման զինատեսակներ, այդ թվում՝ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։

Սա, նրա գնահատմամբ, հուշում է, որ Իրանի ռազմատեխնիկական հնարավորություններն ու քաղաքական դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ համընկնում են։ Դավթյանը հավելեց, որ Իրանի դիրքորոշումը թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ղեկավարության մակարդակով կապված է Հայաստանի սահմանների փոփոխությունների անընդունելիության հետ։

«Կարեւոր է նաեւ Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավի պատրաստակամությունը՝ իրատեսորեն գնահատելու Իրանի հնարավորությունները՝ մեր բնակավայրերն ու մարտական ​​դիրքերը պաշտպանելու, օդային տարածքի անվտանգությունն ապահովելու մեր ներուժն ամրապնդելու առումով»,- ընդգծեց փորձագետը։

Նա հիշեցրել է, որ Իրանը չի ցանկանում թույլ տալ ԱՄՆ-ին մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ ներառելով Վաշինգտոնին տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ։

«ԻԻՀ-ն նախընտրում է Ռուսաստանի ներկայությունը այստեղ, քան ԱՄՆ-ը։ Ամերիկացիներն իրենց հերթին նույնպես չեն ցանկանում մեծացնել Թեհրանի ազդեցությունը»,- եզրափակեց իրանագետը։

news.am

 

Պիտակ