Սեպտեմբեր 27, 2022 17:04 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ–ից հայտնել են ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշման մասին. Ղազախստանի ՊՆ

Հայաստանը հայտնել էր, որ զինվորականները չեն մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով։

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշման մասին պաշտոնական տեղեկություն է ստացել։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը` վկայակոչելով երկրի պաշտպանական գերատեսչությանը։

Ավելի վաղ Հայաստանը հայտնել էր, որ զինվորականները չեն մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով։

Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2022», «Պոյիսկ-2022», «Էշելոն-2022» զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 26-ին և կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը։ Դրանք անցկացվում են Ժամբիլի և Ալմաթի շրջաններում։

https://armeniasputnik.am