Սեպտեմբեր 28, 2022 09:32 Asia/Tehran
  • Փարիզը պատվիրակություն կուղարկի Երևան՝ գնահատելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն ասել է, որ Փարիզը պատվիրակություն է ուղարկելու՝ գնահատելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը։

Twitter-ի իր միկրոբլոգում Լեկորնուն հայտնել է, որ հանդիպում է ունեցել իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ, որի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ։ 

«Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքերը։ Իրավիճակը գնահատելու համար Հայաստան կուղարկվի ֆրանսիական պատվիրակություն»,- գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։