Սեպտեմբեր 29, 2022 08:52 Asia/Tehran
  • Սահմանամերձ շրջաններում միջազգային դիտորդների առկայությունը բացարձակ անհրաժեշտություն է. Փաշինյան

Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը և ադրբեջանական օկուպացիայի ենթարկված հայկական տարածքներում ու սահմանամերձ շրջաններում միջազգային դիտորդական առաքելությունների ծավալումը բացարձակ անհրաժեշտություն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում երեք հայ զինծառայող է սեպտեմբերի 28-ին սպանվել Հայաստանի տարածքում։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, սուվերենության ու ժողովրդավարության վրա։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի ու դադարեցվի», - գրել է Փաշինյանը։

 

Պիտակ