Սեպտեմբեր 29, 2022 15:50 Asia/Tehran
  • Հնդկաստանը Հայաստանին ավելի քան 270 մլն դոլարի զենք ու զինամթերք կմատակարարի

Սեպտեմբերին Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունները պայմանագիր են ստորագրել ՀՀ-ին հնդկական հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք վաճառելու մասին: Գործարքի գինը կազմում է 270 մլն դոլար:

Սա առաջին նման գործարքն է Հայաստանի և Հնդկաստանի միջև: Այս մասին հաղորդում է հնդկական «The Economic Times» պարբերականը:

Ըստ պարբերականի` սպառազինության տրամադրումը կսկսվի արդեն եկող ամսվանից: Աղբյուրը նշում է, որ ռազմական էքսպորտի ակտիվացումը երկրում կատարվող ռեֆորմների մի մասն է: Ըստ աղբյուրի` պատվերը ներառում է նաև Հնդկական բանակում հաջողությամբ փորձարկված և առաջին անգամ արտահանվող գերժամանակակից Pinaka հրթիռային կայաններ:

Այս հզոր զինատեսակը մշակվել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների եւ զարգացման ինստիտուտում (DRDO) եւ արտադրվում է մասնավոր հատվածի ընկերությունների կողմից: Հնդկաստանը Հայաստանի կմատակարարի նաև հակատանկային արկեր և այլ զինամթերք:

Պիտակ