Սեպտեմբեր 29, 2022 17:00 Asia/Tehran
  • Դեսպաններն այցելել են Գեղարքունիքի մարզ

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ավելի քան 45 ներկայացուցիչներ այցելել են Գեղարքունիքի մարզ: Նրանք եղել են Սոթք և Կութ համայնքներում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դեսպաններին ներկայացրել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները։

Վարդենիսում  իրավիճակի մասին դեսպաններին մանրամասներ կներկայացնի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ինչին  կհաջորդի դիվանագետների և լրատվամիջոցների հետ հարց ու պատասխանը։

Ադրբեջանի հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզում սպանվել է 1 քաղաքացիական անձ, վիրավորվել են 4-ը, որոնցից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 1 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է։

Մարզի համայնքներն ու բնակավայրերը նյութական լուրջ վնաս են կրել։

armradio.am

 

Պիտակ