Սեպտեմբեր 29, 2022 17:25 Asia/Tehran
  • Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Հայաստան զենքի մատակարարմանը

Հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադբեջանի ԶՈՒ-ն երեկ հերթական սադրանքն է իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանումների ուղղությամբ հարվածներ է հասցրել, կառավարության հերթական նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինժեներական աշխատանքները իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարվածներ են հասցրել, նույնպես գտնվել են ՀՀ տարածքում։ Հայաստանի տարածքը օկուպացված է և սա ագրեսիայի շարունակությունն է։ Միանշանակ է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանը զինված ուժերում բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է խոչընդոտել այդ բարեփոխումները, և հարաբերությունների իմաստով, որոշ ուղղություններով հաջողություններ ունի, նշել է նա:

«Նրանք բոլոր ուղղություններով, որտեղ հնարավոր է, փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի: Դեպքեր ունենք, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից: Այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ ոչ հեռահար նպատակով՝ որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք; Բայց ուզում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»,-ասել է Փաշինյանը:

Պիտակ