Սեպտեմբեր 29, 2022 17:52 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զոհված զինծառայողներն են փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: