Հոկտեմբեր 02, 2022 19:41 Asia/Tehran
  • Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն. Մարուքյանն

Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին հայտարարել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։

«Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի իշխաբունությունները պատերազմական հանցագործություններ են իրականացնում:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի այս եւ այլ վայրագությունների համար:

Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն»,- նշել է Էդմոն Մարուքյանը:

armenpress.am