Հոկտեմբեր 03, 2022 11:04 Asia/Tehran
  • Ադրբեջանը 2-րդ անգամ չի կատարում գերիներին ազատ արձակելու խոստումը. Փաշինյան

ՀՀ վարչապետը հայտնում է, որ Ադրբեջանը պարտավորվել էր 17 հայ գերինեի ազատ արձակել, սակայն խոստումը չի կատարել։

Արդեն 2-րդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Թվիթերյան իր էջում նման գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում էր նման խոստում տրվել։ Իսկ երկրորդը՝ հիմա. Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ գերիների մինչև սեպտեմբերի 30-ը»,–գրել է Փաշինյանը։

armeniasputnik.am