Հոկտեմբեր 04, 2022 01:29 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ.հակառակորդի կրակը լռեցվել է

Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան», - հայտնում է գերատեսչությունը: