Հոկտեմբեր 04, 2022 07:49 Asia/Tehran
  • ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան է ներկայացվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ գերիների սպանության տեսանյութը

ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան է ներկայացվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ գերիների սպանության տեսանյութը:

 Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում հոկտեմբերի 3-ին նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի էջը։

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ եթե տեսանյութի իսկությանը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին` Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ընթացքում։

 

armenpress.am