Հոկտեմբեր 04, 2022 18:54 Asia/Tehran
  • Անհեթեթություն է. Պեսկովը՝ Հայաստանը Միութենական պետության մաս դարձնելու լուրերի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհեթեթություն է անվանել հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե Ռուսաստանն իբր ցանկանում է, որ Հայաստանը մաս կազմի Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում հոդված է հրապարակվել, որտեղ մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանը Հայաստանից ցանկանում է որ Հայաստանը «Ռուսաստան–Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս կազմի։

Հավելենք, որ այդ տեղեկությունը մեկնաբանելիս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ նման խոսակցություն չկա, քանի որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն։

armeniasputnik.am

Պիտակ