Մարտ 05, 2017 10:23 Asia/Tehran
  • ՊՆ-ն հրապարակել է СКАД-ի մարտական պատրաստվածության բերմամբ զորավարժությունների տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարությունը Youtube-ի իր ալիքներից մեկում տեղադրել է զորավարժությունների տեսանյութ, որի ժամանակ մարտական պատրաստվածության է բերվել օպերատիվ-մարտավարական նշանակության 9К72 «Էլբրուս» հրթիռային համակարգը, որն առավել հայտնի է որպես СКАД, փոխանցում է Новости-Արմենիան:

Զորավարժությունների կադրերը ցուցադրվում են տեսանյութի 6-րդ րոպեից՝ փետրվարի 25-ին Արցախի սահմանի ուղղությամբ ադրբեջանական հարձակման փորձի մասին տեսանյութից անմիջապես հետո: Նշվում է, որ զորավարժությունները նկարահանվել են հենց այդ օրերին:

«Այս հրթիռները, որոնք կարող են հողինն հավասարեցնել ցանկացած ծաղկուն բնակավայր, գտնվում են հրաշալի վիճակում», - ասվում է ռեպորտաժում:

armedia.am/

 

Պիտակ