Մայիս 21, 2017 08:46 Asia/Tehran
  • Գառնու տաճար ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Իրանից

Գառնու տաճար ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Իրանից: Մայիսի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գառնի եւ Գեղարդ այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը

Այս հուշարձանների շրջակայքը կբարեկարգվի Համաշխարհային բանկի 55 մլն դոլարի վարկային ծրագրով, որն ուղղված է Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:

2017 թվականի սկզբից Գառնի 37%-ով ավելի շատ զբոսաշրջիկ է եկել՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Նախարարի խոսքով՝ ավելացել է իրանցի զբոսաշրջիկների թիվը: Նրանց համար ավելի դյուրին է դարձել Հայաստան այցելել, քանի որ 2016 թվականի օգոստոսից Հայաստանն ու Իրանը չեղարկել են վիզային ռեժիմը: Ավելացել է նաեւ Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը, Հայաստանը սկսել է հետաքրքրել նաեւ Չինաստանից զբոսաշրջիկներին:

Նախարարի կարծիքով՝ հարկավոր է հոգ տանել, որպեսզի զբոսաշրջիկներին Հայաստանի մշակույթի եւ պատմության մասին հավաստի վկայություններ փոխանցվեն: Ռուսալեզու ուղեկցորդների թիվը բավարար է, պարսկերենի պարագայում նույնպես առանձնակի դժվարություններ չկան, իսկ ահա չինարենի հարցում անելիք ունենք:

News.am

 

Պիտակ