Sep 17, 2019 09:03 Asia/Tehran
  • Ռոհանին Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատումն իրականցվում է այն պահպանելու նպատակով

Երկուշաբթ օրը, Անկարայում կայացած Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների նիստի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատումն իրականցվում է այն պահպանելու նպատակով:

Ռոհանին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է վերադառնալ իր պարտավորությունների լիարժեք կատարմանը, եթե համաձայնագրի մյուս կողմերը ևս կատարեն իրենց պարտավորւթյունները:

ԻԻՀ նախագահի խոսքերով, Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները ներկա դրությամբ առավել քան երբևէ, խորն են ու անկեղծ:

Հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան կարևորում է ՀԳՀԾ-ի պահպանումն ու ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:

Վլադիմիր Պուտինն ասել է. «Իրանն ու Ռուսաստանը համագործակցում են տարբեր բնագավառներում ու միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում»:

Նա նշել է, որ Իրանը տարածաշրջանում կարևոր դիրք է զբաղեցնում և հավելել. «Իրանի դերը կարևոր է նաև տարածաշրջանային ճգնաժամերի, մասնավորապես՝ Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում»:

 

 

 

 

Մեկնաբանություններ