Sep 17, 2019 11:55 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդ.«ԱՄՆ-ի հետ ոչ մի մակարդակում բանակցություն տեղի չի ունենալու»

ԻԻՀ մեծարգո առաջնորդն ասել է.«ԻԻՀ բոլոր պաշտոնատարները միաձայն համոզված են, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի մակարդակում չեն բանակցելու»:

Երեքշաբթի օրը, նշելով, որ բանակցելու հնարքով ամերիկացիները մտադիր են իրենց պահանջները պարտադրել Իրանին և ապացուցել առավելագույն ճնշման քաղաքականության ազդեցիկ լինելը, մեծարգո Այաթոլլահ խամենեին ասել է. «Իրանի ժողովրդի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը ոչ մի արժեք չի ներկայացնում»:

Բանակցության մասին ամերիկացի պաշտոնատարների տարբեր դիրքորոշումների մասին Ն.Վ. առաջնորդն ասել է.«Երբեմն ասում են առանց նախապայմանի բանակցություններ, երբեմն ասում են բանակցություն 12 պայմանով: Նման հայտարարությունները կամ նրանց խճճված քաղաքականության հետևանքն են, կամ էլ հնարք՝ դիմացի կողմին մոլորեցնելու համար: Իհարկե ԻԻՀ-ը չի մոլորվում, որովհետև մեր ճանապարհը լուսավոր է և գիտենք ինչ ենք անում»:

«Նման բանակցությունները պետք է անցկացվեն նրանց հետ, որոնց ամերիկացիները կաթնատու կով են անվանում: ԻԻՀ-ը բարեպաշտների, մուսուլմանների և արժանապատվության հանրապետություն է».-ասել է Իսլամական հեղափոխության առաջնորդը:

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ը զղջա և կրկին վերադանա իր կոցմից խախտված միջուկային համաձայնություն, այդ ժամանակ կարող է համաձայնության անդամ մյուս պետությունների նման, նիստերին մասնացելով, բանակցել  Իրանի հետ: Նա հավելել է, որ հակառակ դեպքում, ոչ մի մակարդակում բանակցություն տեղի չի ունենալու ԻԻՀ պաշտոնատարների և ամերիկացիների միջև, ոչ Նյու-Յորքում և ոչ էլ այլուր:

Նշելով, որ անցած 40 տարիների ընթացքում ԻԻՀ-ը նման հնարքների թիրախում է եղել և թշնամիներին չի հաջողվել իրենց ենթարկել Իրանին, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«ԻԻՀ նկատմամբ նրանց բոլոր քաղաքականությունները ձախողվել են և այսուհետ ևս Իրանի իսլամական հանրապետությունն Աստծո կամոք հաղթելու է թշնամիներին ու արժանապատվորեն թիկունքում  է թողնելու բոլոր խնդիրները»:

Պիտակ

Մեկնաբանություններ