Sep 18, 2019 18:53 Asia/Tehran
  • Իրանի Պաշտպանության նախարարն արձագանքել է Արամքոյի վրա հարձակման հարցով Թեհրանին ուղղված մեղադրանքին

Իրանի Պաշտպանության նախարարը հերքել Է Իրանի մասնակցությունը Սաուդյան Արաբիայի Արամքո ընկերության նավթային օբյեկտների վրա հարձակմանը: «Ոչ մի ապացույց չի ներկայացվել այս կապակցությամբ և այն միայն եղել է անհիմն հայտարարություն». ասել է նա:

Իրանի Պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում եմենական ուժերի կողմից Արամքո ընկերության նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումների մասին ասել է. «Արաբիայի ու Եմենի միջև բախումներ են տեղի ունեցել և եմենցիները պատասխանել են Արաբիայի ոճրագործություններին»:

Նշելով, որ հակաիրանական մեղադրանքներն ու պնդումները ոչ մի արդյունք չեն կարող ունենալ, գեներալ Հաթամին հստակեցրել է.«Արաբիան և Սիոնիստական ռեժիմը սկզբից փորձել են ամերիկացիներին ներքաշել տարածաշրջանի բախումների մեջ և Արաբիայի ու Եմենի միջև ցանկացած պատերազմական միջադեպից հետո, նրանք հետևում են այդ նույն տրամաբանությանը»:

Նշելով, որ բոլորը գիտեն, որ Իսլամական հանրապետությունը լիովին պահպանում է տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը, Իրանի Պաշտպանության նախարարն ընդգծել է.«Դա արվում է ամենայն հզորությամբ և եթե Իրանի դեմ որևէ սպառնալիք հնչեցվի, Իսլամական հանրապետությունը ինչպես որ կործանեց ամերիկյան անօդաչու թռչող սարքը,այդպես էլ կտրուկ պատասխան կտա այդ սպառնալիքին»:

Շաբաթ օրը, Եմենի ԶՈՒ-երը հայտարարեցին, որ Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության երկու օբեյկտների դեմ հարձակումն իրականացվել է ի պատասխան Եմենում սաուդյան  կոալիցիայի իրականացրած ոճրագործությունների:

Հարձակման հետևանքով, Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են կիսով չափ և նավթի համաշխարհային շուկայում գներն աճել են:

Մեկնաբանություններ