Sep 18, 2019 19:22 Asia/Tehran
  • Իրան.«Առանց տարածաշրջանում տիրող ճգնաժամի արմատների վերացման , հնարավոր չէ նվազեցնել լարվածությունը»

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Առանց տարածաշրջանում տիրող ճգնաժամի արմատների վերացման , հնարավոր չէ հույսեր փայփայել լարվածության նվազման հետ կապված»:

Ալի Շամխանին չորեքշաբթի օրն ընդգծելով, որ Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի, հավելել է.«Ագրեսիայի դիմաց Եմենի ժողովրդի ինքնապաշտպանությունը նրա բնական, անօտարելի ու օրինական իրավունքն է: Եմենի բանակի զենքերը պատրաստվում  են այդ երկրի ժողովրդի կողմից և դա այլ երկրներին վերագրելն անհեթեթություն է»:

Անդրադառնալով Եմենի իրադարձությունների վերաբերյալ թշնամիների կողմից Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքին, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ընդգծել է.«Իրանը ամենայն պատրաստվածությամբ կտրուկ կպատասխանի   Իսլամական Հանրապետության ու նրա շահերի դեմ  հարձակման ցանկացած  մտադրությանն ու գործողությանը»:

Մեկնաբանություններ