Sep 21, 2019 11:36 Asia/Tehran
  • Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի  Անկախության տոնի առթիվ

ԻԻՀ նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահին և վարչապետին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, շաբաթ օրն առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Շնորհավորական ուղերձներում, Ռոհանին հույս է հայտնել, որ Իրանի ու Հայաստանի ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը պատմական և մշակութային կապերն ու բազում պոտենցիալները, երկու երկրի բարձրաստիճան պաշտոնատարների քաղաքական կամքի շնորհիվ, նախադրյալներ կստեղծեն բոլոր ոլորտներում երկուստեք հարաբերությունների առավել քան երբևէ ընդլայնման համար:

Խորհրդային միության փլուզումից հետո, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց անկախության  հանրաքվե։ Այս օրը հռչակվել է Հայաստանի անկախության և ազգային օր:

Վերջին մեկ տարվա ընթացքում, հատկապես  տնտեսական ոլորտում, Թեհրան-Երևան երկկողմ հարաբերություններն զգալի աճ են արձանագրել: 

Պիտակ

Մեկնաբանություններ