Sep 21, 2019 13:12 Asia/Tehran
  • Առաջիկայում անցկացվելու են Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի ծովային համատեղ զորավարժությունները

Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի միջազգային հարցերով տեղակալը տեղեկացրել է մոտ ապագայում Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի ծովային համատեղ զորավարժությունների անցկացման մասին:

Բրիգադային գեներալ Ղադիր Նեզամին շաբաթ օրն ասել է.«Շուտով Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո առաջին անգամ Հնդկակական օվկաինոսի հյուսիսային ջրերում  և Օմանի ծովում անցկացվելու են Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի ծովային համատեղ զորավարժությունները»:

Գեներալ Նեզամին անդրադառնալով Իրանի պաշտպանական դիվանագիտության ուժին, հավելել է.«Մոտ ապագայում տարածաշրջանի մի քանի երկրներից Թեհրան են ժամանելու Զինված ուժերի շտաբի պետեր, Պաշտպանության նախարարներ և ԶՈՒ-ի հրամանատարներ»:

Նա հստակեցրել է.«Տարածաշրջանում տիրող պայմանները, ինչպես առկա ճգնաժամերը, ահաբեկչությունը, պատերազմը և  սպառնալիքները  և իհարկե, որպես տարածաշրջանի ազդեցիկ դերակատար՝ Իրանի դիրքը,  հանգեցրել են  պաշտպանական դիվանագիտության գործիքի ավելի շատ օգտագործմանը»:

Մեկնաբանություններ