Sep 22, 2019 10:47 Asia/Tehran
  • Պարտադրյալ պատերազմն սկսվելու տարելիցը. Իրանի ռազմական հեղինակության ցուցադրում

Շահրիվար ամսի 31-ը, որ համընկնում է սեպտեմբերի 22-ին Իրանին պարտադրված պատերազմի մեկնարկի օրն է:

39 տարի առաջ այս օրը, Իրաքի կործանված բռնապետ Սադդամի ագրեսոր բանակը ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով ու Քուվեյէի և Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցությամբ ծավալուն ագրեսիա շղթայազերծեց Իրանի դեմ: 8 տարի անց այս պատերզմն ավարտվեց Իրանի թշնամիների կոալիցիայի ծանր ու ամոթալի պարտությամբ և Իրանի ժողովրդի մեծ ու պանծալի հաղթանակով:

Բոլոր դժվարություններով ու ճնշումներով հանդերձ պարտադրյալ պատերազմը դարձավ դիմադրության ու կանգունության արժեքավոր փորձ Իրանի համար: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո այս մեծ ձեռքբերումը նոր էջ բացեց Իրանի ժողովրդի պատմության մեջ:

Իրանի ժողովուրդը այն դեպքում է մեծարում թշնամիների գրոհման դեմ 8-ամյա Սրբազան պաշտպանությունը, երբ Իրանի զինված ուժերը այդ թվում բանակը, պահապանների կորպուսը, աշխարհազորայինները և իրավապահ մարմինները հզորությամբ կանգնած են երկրի կայունությունն ու անվտանգությունը խաթարող տարրերի դեմ:

Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ռազմական ու իրավապահա մարմինների մի խումբ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանը համարել է Իրանի ժողովրդի պարծանքը և շեշտել է.«.... Չնայած որ պարտադրյալ պատերազմը մեզ համար բարոյական ու նյութական մեծ ծախսեր է ունեցել, սակայն սրբազան պաշտպանության 8 տարիների ընթացքում Իրանի ժողովրդի ձեռքբերումները շատ ավելի մեծ են եղել քան ծախսերը: .... Սրբազան պաշտպանության 8 տարիների փորձը ցույց տվեց, որ բոլոր ճնշումներով ու ֆինանսական դժվարություններով հանդերձ հնարավոր է կանգնել համաշխարհային ուժերի անտեղի ակնկալիքների ու զոռբայությունների դեմ»:

Կանխարգելիչ ու նույիսկ հարձակողական հզորության առոմով ներկա դրությամբ Իրանն ունի տարածաշրջանը ապակայունացնող ուժերին դիմակայելու տարողությունը:

Իրանն այժմ ճանաչված է որպես աշխարհի 4-րդ հրթիռային ուժը:

Շաբաթ օրը, ԱՄՆ-ի խոցված և առգրավված ԱԹՍ-երի առաջին ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանտար բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին ասել է.«Ցանկացած երկիր, որը ներխուժի Իրան, կստանա համարժեք պատասխան»: ՌԴ-ի Միջին Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մաքսիմ Շուչենկոն ասում է.«Իրանի բանակը ամենամարտունակ բանակն է Միջին արևելքում և այս երկրի զինված ուժերը հաջողել են արտադրել արդիական զինտեխնիկաներ, որ իրանական զինված ուժերի զորավարժությունների ընթացքում դրանց օգտագործման ականատեսն ենք եղել»:

Պարզից էլ պարզ է, որ ցանկացած թշնամի հաշվի առնելով այս կորղությունները ստիպված է նախքան հարձակումը իր հաշվարկների մեջ հաշվի նստել Իրանի կանխարգելիչ, պաշտպանական ու հարձակողական ուժի հետ, որպեսզի կարողանա իրատեսորեն գնահատել Իրանի դեմ ցանկացած ագերսիայի օգուտներն ու ծախսերը:

Իրանի հզորության գնահատման հարցում առկա է երկու կարևոր կետ, առաջինն այն է, որ Իրանի զինված ուժերի դերակատարությունը երկրի անվտանգության պաշտպանությունը և ծանր սպառնալիքներին դիմակայելն է: Իսկ երկրորդ կետը՝ կանխարգելիչ մակարդակում Իրանի զինված ուժերի ռազմավարական դերակատարությունն է:

ԻԻՀ-ն երբեք չի ձգտել տարածաշրջանում պատերազմ հրահրել, սակայն թշնամիներին ու սպառնալիքներին դիմակայլեու հարցում պասիվ դիրքորոշում չի ունեցել և անվտանգությունը խաթարող տարրերի նկատմամբ ծանր մոտեցում է ունեցել, քանի որ խաղաղության ու անվտանգության մեջ ապրելու համար անհրաժեշտ է հզոր լինել ու կանխարգելել սպառնալիքները:

Այդ իսկ պատճառով էլ իր պաշտպանական դոկտրինայում Իրանը սպառնալիքների մակարդակի գնահատման հետ համապատասխան է առաջ ընթանում: Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկին Իրանի զինված ուժերի շքերթը նույնպես հիշեցնում է այս կետը:

Մեկնաբանություններ