Sep 22, 2019 11:40 Asia/Tehran

Կիրակի օրը, Սրբազան պաշտպանության շաբաթվա մեծարման արարողության ընթացքում շեշտը դնելով այն կետին, որ «Իրանի զինված ուժերի և ժողովրդի հեղինակությամբ թշնամին չի համարձակվի խախտել Իրանի սահմանները» ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Իրանի ժողովուրդը միաբանությամբ, դիմադրությամբ ու միատարրությամբ ոչ վախեցել է արևելքի ու արևմուտքի մեծությունից, ոչ նրանց զենքերից և ոչ էլ հանձնվել է արաբական գումարներին»:

Նշելով որ ԱՄՆ-ի գլխավորությամբ իմպերիալիստական ուժերը շարունակ հետապնդել են տարածաշրջանի ժողովրդին անապահովության, դժբախտության ու դժվարությունների մեջ պահելու և նրանց կողոպտելու քաղաքականությունը Ռոհանին ասել է.«Աֆղանստանում, Իրաքում, Պարսից Ծոցում և տարածաշրջանի ցանկացած կետում ԱՄՆ-ի ներկայությունը շարունակ անապահովության պատճառ է դարձել»:

Իրանի նախագահը հստակեցրել է.«Իրանի զինված ուժերը եթե կանգնել են Իրաքի, Սիրիայի, Պաղեստինի և Լիբանանի ժողովրդի կողքին անվտանգություն են բերել այս տարածքի համար և կարողացել են արմատախիլ անել վայրենաբարո ահաբեկիչներին և սա է տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ Իրանի տարբերությունը»:

Հայտնելով որ այս զգայուն ու պատմական ժամանակաշրջանում Իրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի երկրների հետ Ռոհանին նշել է.«Իրանը պատրաստ է անտեսել տարածաշրջանի որոշ երկրների նախկին սխալները, քանի որ տարածաշրջանի թշնամիները հատկապես ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը ձգտում են չարաշահել տարածաշրջանի երկրների մեջ առաջացած տարաձայնությունն ու տարածությունը»:

Նշելով որ այս տարի Իրանը ՄԱԿ-ում ներկայալու է «Հույսի կոալիցիա» և «Հորմոզի հաշտության նախաձեռնություն» կարգախոսներով Իրանի նախագահը հստակեցրել է.«Տարածաշրջանի երկրների համագործակցությամբ և օգնությամբ ԻԻՀ-ն կարող է անվտանգություն հաստատել Պարսից Ծոցում և Օմանի ծովում»:

Պիտակ

Մեկնաբանություններ