Sep 22, 2019 16:49 Asia/Tehran
  • Կայացել է Իրանի պաշտպանական ու ռազմական ձեռքբերումների շնորհանդեսը

Սրբազան պաշտպանության շաբաթվա առաջին օրը տեղի է ունեցել Իրանի պաշտպանական ու ռազմական ձեռքբերումների շնորհանդեսը:

Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր հոգելույս Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանի մոտ անցկացված  զինվորական շքերթի ժամանակ տեղի է ունեցել իրանական «Հայել» հրետանային համակարգի շնորհանդեսը:

Այս հրետանային համակարգը թիրախներ է հայտնաբերում առանց ալիքներ տարածելու, ուստի  այն կարող է գործողություններ իրականացնել  առանց  երևալու:

«Քաման–12» ԱԹՍ-ի  գործողության շառավիղը 1000 կիլոմետր է, բեռնատարողությունը՝ 100 կիլոգրամ: Թռիչքի առավելագույն արագությունը կազմում է 200 կմ/ժ: 

Իրանական «Ղասեդ» կառավարվող ռումբը ևս Իրանի բանակի օդուժի մյուս ձեռքբերումն է,որի շնորհանադեսը այսօր տեղի է ունեցել շքերթի ժամանակ:

Այսօր կայացել է նաև Իրանական արտադրության «Ասր 67» ու «Ասեֆ» հրթիռների, «Ղադեր» ռումբի, 2000 ֆունտ  խելացի ռումբի , և «Աբաբիլ» անօդաչու թռչող սարքի շնորհանդեսը: 

 

 

Մեկնաբանություններ